Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս երեխաների մասին

Երեխայի սնունդը շոգ եղանակին

Երեխայի սնունդը շոգ եղանակին

Առջևում ամառ է` երեխաների ամենասիրելի եղանակը: Սակայն ամառը նաև խնդրահարույց է երեխայի սնման առումով: Հարկավոր է մանրակրկիտ պլանավորել փոքրիկի սննդակարգը, որպեսզի այն լինի դյուրամարս և ապահովի նրան անհրաժեշտ վիտամիններով:


Շոգի պայմաններում երեխան կարող է հրաժարվել սննդից` չնայած Ձեր բոլոր ջանքերին: Նման պարագայում պետք է հոգ տանել, որպեսզի սննդի ընդունումը երեխայի մոտ չասոցացվի «տանջանքների» հետ:


Մի քանի խորհուրդ, որոնք կօգնե ճիշտ կազմակերպել երեխայի սնվելը շոգ եղանակին.


1. Ապահովեք հեղուկի անհրաժեշտ քանակությունը
Կրծքով կերակրվող փոքրիկին հարկավոր է որքան հնարավոր է շատ կերակրել երեխային: Չնայած նա ինքն էլ կձգտի դրան: Կրծքի կաթը ոչ միայն սնունդ է երեխայի համար, այլ նաև ըմպելիք:


2. Շատ մի պատրաստեք
Ամեն մայրիկ լավ գիտի ժամանակի գինը և միշտ աշխատում է ամեն կերպ ժամանակ շահել: Երեխայի սնունդը, սակայն, հատուկ մոտեցման կարիք ունի: Օրինակ, կրծքով կերակրվող փոքրիկների համար կաթնային խառնուրդը պետք է պատրաստել սնվելուց անմիջապես հետո, այլապես արագ բազմացող բակտերիաները կարող են թունավորման պատճառ դառնալ:  Անգամ եթե հյուր եք գնում, Ձեզ հետ տարեք ոչ թե պատրաստի կաթը, այլ թերմոսով ջուրը և կաթի փոշու անհրաժեշտ չափաբաժինը և տեղում կպատրաստեք: Դա երկար ժամանակ չի պահանջի, բայց վստահ կլինեք, որ վտանգավոր սնունդ չեք տվել փոքրիկին:

 

3. Մի ստպեք երեխային ուտել

Մի զարմացեք, որ փոքրիկի լավ ախորժակը ամռանը վատացել է: Կալորիաները, որ օրգանիզմը ծախսում է ձմռանը կայուն ջերմաստիճան պահպանելու համար, ամռանը հարկավոր չեն: Երեխայի ախորժակն էլ կարգավորվում է ըստ օրգանիզմի պահանջարկի:


Բացի այդ, որոշ երեխաներ, ֆիզիոլոգիական առանձնահատկություններով պայմանավորված, վատ են տանում շոգը: Այդ իսկ պատժառով պետք չէ երեխային ստիպել, որ «գոնե  մի գդալ էլ ուտի»:


Եթե երեխայի քաշը սկսում է պակասել, հարկավոր է խորհրդակցել մանկաբույժի հետ:


4. Նախապատվությունը տվեք թեթև կերակրատեսակներին
Շոգ եղանակին երեխայի սնվելն ավելի քիչ խնդրահարույց կլինի, եթե դյուրամարս կերակրատեսակներ պատրաստեք: Տեղին են թարմ բանջարեղենով աղանդերները, թեթև սուպերը և մրգերը:


Մսի դեպքում նախապատվությունը տվեք ոչ յուղային տեսակներին` հավի, նապաստակի մսին:


Երեխային շատ տվեք նաև թարմ մրգեր, չէ՞ որ ամառը վիտամիններ ստանալու լավագույն ժամանակն է:

Սկզբնաղբյուր. http://impoqrik.am/
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ